Հայերեն   English   Русский  

Սոմալիում կին պատգամավոր է սպանվել


  
դիտումներ: 1432

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պատգամավոր Սադա Ալի Վերսեմը դարձել է մահափորձի զոհ:

Սոմալիում կին պատգամավոր է սպանվել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պատգամավոր Սադա Ալի Վերսեմը դարձել է մահափորձի զոհ: Տեղական լրատվականների համաձայն` անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել պատգամավորի ավտոմեքենայի վրա: Դեպքի առնչությմամբ հետաքննություն է սկսվել: Զոհված պատգամավորը միևնույն ժամանակ Սոմալիում հայտնի երգչուհի էր: Հուլիսի սկզբին Մոգադիշոյում նման զինված հարձակման զոհ էին դարձել ևս երկու պատգամավոր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: