Աֆղանստանի հյուսիսում մահապարտ ահաբեկչի պատճառով 15 մարդ է զոհվել
դիտումներ: 1488
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Աֆղանստանի զինված ուժերի 209 կորպուսի տարածած հաղորդագրությանը, պայթյունը որոտացել է Սայադ շրջանում «Թալիբան» շարժման ղեկավարներից մեկի` Շիրա Մոհամադ Գազանֆարի հուղարկավորության արարողության ժամանակ:
Մահապարտ ահաբեկիչը պայթյուցիկ սարքը գործարկել է հենց արարողության ընթացքում: Պայթյունի հետևանքով 15 ահաբեկիչ զոհվել է, 3-ը` վիրավորվել: Գազանֆարը օրեր առաջ զոհվել էր ԻՊ-ի ահաբեկիչների հետ բախման ժամանակ: Հաջորդ օրը սպանվել էր նաև նրա եղբայրներից մեկը: