11 տաքսու վարորդներ զոհվել են Հարավային Աֆրիկայում
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը․ Տուժածները գտնվել են Յոհաննեսբուրգ մեկնող միկրաավտոբուսում։
Նրանք վերադառնալիս են եղել Քավա Զուլու Նատալարևմտյան ափամերձ շրջանից, վերջիններս այնտեղ էին մեկնել իրենց գործընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Հայտնում է BBC Նյուզը։
Չորս հոգու հաջողվել է փրկվել, սակայն ծանր վնասվածքոներով տեղափոխվել են հիվանդանոց և շարունակում են մնալ այնտեղ։
Բոլոր 15 տուժածները Gauteng տաքսիների միության անդամներ էին:
Հարձակումը տեղի է ունեցել Colenso եւ Weenen քաղաքների միջեւ: Տեղի ունեցած դեպքի դրդապատճառները դեռևս անհայտ են։
Ոստիկանության մամուլի քարտուղար Ջեյ Նայքերը նշել է, որ հետաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Մայիսին, երբ Քեյփթաունում մրցակցության պատճառով զոհվել էր 10 հոգի։
Իսկ անցյալ շաբաթ Յոհանեսբուրգում ևս երկու մարդ է սպանվել ոստիկանական ուղեկցող խմբի հետ գնալիս: