Հայերեն   English   Русский  

Մեքսիկայի իշխանություններն անոմալ շոգի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել


  
դիտումներ: 589

Մեքսիկայի իշխանություններն անոմալ շոգի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել, քանի որ տեղ-տեղ օդի ջերմաստիճանը +50 ° C-ի է հասել: Այդ մասին տեղեկացրել է Մեքսիկայի արտակարգ իրավիճակների ազգային ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկրի տարածքի շատ շրջաններում գրանցված բարձր ջերմաստիճանի պատճառով Մեքսիկայի ՆԳՆ-ն 24-ժամյա արտակարգ դրություն է հայտարարել», - գրել է նա թվիթերում:

Պուենտեի խոսքերով՝ պետական մարմինների համար հասանելի կլինեն արտակարգ իրավիճակների ազգային ֆոնդի ռեսուրսները` տուժածներին սննդամթերք և բժշկական օգնության միջոցներ բավարարելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհների հետևանքով մոտ 3,200 մարդ է տարհանվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: