Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Սենատում կոչ են արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 807

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ամերիկացի սենատոր Լինդի Գրեմը հայտարարել է. որ ԱՄՆ-ն պետք է նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ:Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ ներկայումս ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները չեն գործում:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը «փորձում է» ազդել ԱՄՆ ընտրական գործընթացների վրա:

Գրեմը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կոշտ» է վերաբերվում Ռուսաստանին, բայց նա պետք է ուժեղացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ սենատորները ազդարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր օրինագծի մասին:

Ինչպես նշվել է, սենատորները աշխատում են օրինագծի վրա, որը կամրապնդի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: