Հայերեն   English   Русский  

Մեքսիկայի հետ սահմանին պատի որոշ հատվածների շինարարությունը սկսվել է. Թրամփ


  
դիտումներ: 434

ԱՄՆ վարչակազմը ձգտում է հնարավորինս ապահովել իր սահմանները, և այդ ծրագրի տարրերից մեկը դարձել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, որի մի հատվածն արդեն կառուցվում է: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության մի խումբ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Մենք ունենք 1,6 միլիարդ դոլար, և սկսել ենք կառուցել դրա մի հատվածը», - ասել է Թրամփը:

Նա նշել է, որ երկրում կպահպանվի «սահմանների հսկայական անվտանգությունը», այդ թվում, պատի կառուցման շնորհիվ:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր, որ կարող է կասեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չաջակցեն երկրի սահմանների պաշտպանության օրենսդրությանը, որը ներառում է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը:

Նա նաև ԱՄՆ-ի միգրացիոն օրենսդրությունը աշխարհում ամենահիմարն է անվանել: Նրա կարծիքով՝ անօրինական միգրանտներին պետք է անհապաղ արտաքսել, այլ ոչ թե երկար տարիների դատական վարույթից հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: