ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ անհանգստացած է. Գյումրիի դեպքերի հետ կապված Ռիժկովի մեկնաբանությունը
Ն. Ռիժկովն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցել տեղի ունեցածի առթիվ: Նրա խոսքով՝ այս օրերին ինքը, իր գործընկերները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ տեղի ունեցածի պատճառները, այն, թե ինչպես կարող է մարդ նման արարքի դիմել:
Ռիժկովը նշել է. «Ակնհայտ է, որ պետք է առաջ ընթանալ օրենքի պահանջներին խիստ համապատասխան: Մենք համաձայնագիր ունենք, առկա են բազմաթիվ փաստաթղթեր, և տվյալ դեպքում քննությունը, բոլոր ընթացակարգերը պետք է իրականացվեն համատեղ՝ ռուսական և հայկական կողմերի մասնակցությամբ: Դուք գիտեք, որ մեզ մոտ երկրի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չափազանց անհանգստացած են: Այսինքն՝ դա մեզ բոլորիս ցնցել է: Ես բացարձակապես վստահ եմ, որ օբյեկտիվ քննություն կլինի, երբ միասին կնստեն և Հայաստանի, և Ռուսաստանի ներկայացուցիչները, ու դա ոչ մեկին հնարավորություն չի տա ասելու, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ճիշտ չի գնահատել: Պետք է խնդիրը միասին լուծել»:
Իր խոսքում Ն. Ռիժկովը նշել է, որ տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական շահարկումների ենթարկելու փորձեր է նկատում:
«Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել, որ չէր գտնվի որևէ մեկը, ով կօգտագործեր այս փաստը հայ ժողովրդի հետ մեր փոխհարաբերությունների կտրվածքով և չփորձեր սեպ խրել երկու ժողովուրդների միջև:
«Կարծում եմ` հայերը զգոն, ողջամիտ մարդիկ են, և կհասկանան՝ որն է կեղծիքը, որը ճշմարտությունը: Ուստի ես կարծում եմ, որ պետք չէ տրվել էժանագին մարդկանց, զգացմունքներին, այլ անհրաժեշտ է հետևել օրենքին»:
«Ես վստահ եմ, որ ամեն ինչ կարվի օրենքի համաձայն, էլ չեմ ասում, որ նա (հանցագործը) պատասխան կտա օրենքի առջև: Ես Գյումրիի ժողովրդին, ում ճանաչում եմ, ում գիտեմ, ողջ հայ ժողովրդին կխնդրեմ այս դեպքի հիման վրա մեծ ու խորը եզրահանգումներ չանել մեր փոխհարաբերությունների մասին: Նման բան հնարավոր է ամենուր, նաև՝ մեր երկրում: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերանայել, ուստի ես խնդրում եմ սթափ մոտենալ այս դեպքին: Այո, ես հասկանում եմ՝ ողբերհգություն է տեղի ունեցել, մենք հասկանում ենք ցավը, կիսում ենք այդ ցավը, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերությունների վերաբերյալ պետք է ինչ-որ հետևություններ անել»,-ասել է Ռիժկովը:
Աղբյուրը` NovostiNK.ru