Հայերեն   English   Русский  

Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը


  
դիտումներ: 244

Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը: Արիզոնա նահանգից ընտրված Հանրապետական սենատորի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ: Ջոն ՄըքՔեյնը 81 տարեկան էր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ջոն ՄըքՔեյնի կինը՝ Սինդին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Նա մահացավ այնպես, ինչպես ապրում էր՝ իր իրավունքով, շրջապատված մարդկանցով, որոնց սիրում էր եւ այն վայրում, որն ամենաշատն էր սիրում»:

Սենատորի գրասենյակից նշել են, որ ՄըքՔեյնը 60 տարի շարունակ հավատարմորեն ծառայել է Միացյալ Նահանգներին: Սենատորի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատ քաղաքական գործիչները:

Սպիտակ տանն ի նշան հարգանքի իջեցվել է ԱՄՆ պետական դրոշը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: