Հայերեն   English   Русский  

Առաջին կարևոր քայլն արել եմ մրցագորգ վերադառնալու հարցում. Միհրան Հարությունյան


  
դիտումներ: 811

Ռիո-2016 օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չի մասնակցի Բուդապեշտում հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին նա հայտնել է Instagram սոցիալական ցանցում։

«Օգոստոսի 9-ին հանդիպեցի Գագիկ Ծառուկյանին: Քննարկեցինք օլիմպիական փուլի մեր ծրագրերը: Ցավոք, չեմ կարող մասնակցել Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ հայտացուցակն արդեն լրացված է: 2019 թվականին կձգտենք առաջին փորձից ստանալ Օլիմպիական խաղերի արտոնագիր, եթե, իհարկե, մեզ չխանգարեն: Օլիմպիական կոմիտեի ղեկավարից աջակցություն ստացել եմ, և դա առաջին կարևոր քայլն է մրցագորգ վերադառնալու հարցում»,- գրել է 29 տարեկան մարզիկը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: