Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը նվաճեց Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր


  
դիտումներ: 611

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը:

Grand Chess Tour-ի 4 փուլերի արդյունքում հայ գրոսմայստերը հավաքեց 34 միավոր և զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր): Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքեց 31 միավոր:

Նակամուրան, Արոնյանը և Վաշյե-Լագրավը նվաճեցին Լոնդոնում դեկտեմբերի 11-17-ը կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն, որոնք 26-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:

Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար պարգևավճար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: