Ջեիֆեր Էնիսթոնը խոսել է Անջելինա Ջոլիի հետ իրենց թշնամության մասին
դիտումներ: 990
Նա նշել է, որ այդ թշնամությունը դանդաղ մարում է և իր մոտ իրոք այդպես է: Դերասանուհին այնուհետև գովաբանել է «Unbroken» ֆիլմում Անջելինայի կատարած աշխատանքը՝ ավելացնելով, որ ֆիլմը գեղեցիկ և հրաշալի է ստացվել:
Ջեիֆերը և Անջելինան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Critics' Choice Awards 2015-ի ժամանակ նույն կարմիր գորգով են անցել: Մրցանակաբաշխությանը Ջենիֆերը ներկայացել էր իր փեսացու Ջասթին Թերուի հետ, իսկ Անջելինան միայնակ էր:
Միջոցառման ընթացքում Անջելինան և Էնիսթոնը իրարից բավականին հեռու են նստած եղել՝ ուստի պատահական հանդիպումներ նրանց միջև տեղի չեն ունեցել: