Հայերեն   English   Русский  

Պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը հանդիպել է պաշտոնաթող սպաների հետ


  
դիտումներ: 1560

Պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը հանդիպել է պաշտոնաթող սպաների հետ

Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։

Վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի լուծման հնարավոր և իրատեսական տարբերակները, լսել և հանգամանալից պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարությանը հասցեագրված դիմումի պաշտոնական պատասխանը ստանալուն պես, պաշտոնաթող սպաների շրջանում քննարկել ներկայացված առաջարկները և հանդես գալ միասնական դիրքորոշումով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: