Հայերեն   English   Русский  

Պայթյուն Դոնեցկում. սպանվել է Ալեքսանդր Զախարչենկոն


  
դիտումներ: 784

Դոնեցկի կենտրոնական Պուշկինի փողոցում գտնվող «Սեպար» ռեստորանում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է Դոնեցկի ինքնավար հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Գրում է Gazeta.ru-ն:

Նա մահացու վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել: Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին ժամը 17.30-ին (մոսկովյան ժամանակով) Դոնեցկի ինքնավար հանրապետության ղեկավարի նստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Սեպար» ռեստորանում:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների բազմաթիվ մեքենաներ՝ այդ թվում շտապօգնության և ոստիկանության մեքենաներ: Սկզբում հաղորդվել էր մեկ տուժածի մասին, որին հիվանդանոց էին տեղափոխել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: