Հայերեն   English   Русский  

Պեսկովը մեկնաբանել է Զախարչենկոյի դեմ մահափորձը


  
դիտումներ: 884

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություն ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի դեմ մահափորձը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճի: Գրում է Gazeta.ru-ն:

«Զախարչենկոյի մահն անկասկած կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճի», - ասել է Պեսկովը:

Կրեմլի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ միջադեպը չի նպաստում Մինսկի պայմանավորվածությունների իրականացման համար նախապայմանների ստեղծմանը:

Պեսկովի խոսքերով՝ Զախարչենկոյի դեմ մահափորձը «սադրանք» է: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս պահին հստակ չէ, թե ով է դա իրականացրել:

«Դեռևս պետք է որոշել, թե ով է այս սադրանքի ետևում կանգնած», - եզրափակել է Պեսկովը:

Իսկ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Զախարչենկոյի դեմ իրականացված մահափորձը որպես ահաբեկչություն էր որակել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: