Հայերեն   English   Русский  

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ոչ միայն «Ղարաբաղի» դեմ խաղը, այլև Եվրոպա Լիգայի եզրափակիչը


  
դիտումներ: 1677

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա Լիգայի խմբային փուլի խաղը, այլև մրցաշարի եզրափակիչը:

Մոնակոյում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբը:Ավելին՝ մրցաշարի եզրափակիչը նույնպես տեղի կունենա Ադրբեջանում՝ մայրաքաղաք Բաքվում, ինչը նշանակում է, որ եթե լոնդոնյան թիմը հասնի եզրափակիչ փուլ, Մխիթարյանի մասնակցությունը կրկին կասկածի տակ կլինի:

Հենրիխ Մխիթարյանի հնարավոր մասնակցության հարցը առաջիկա խաղին մեկնաբանել է «Արսենալի» գկխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտարարել է, որ դեռևս պարզ չէ կմասնակցի խաղերին ՀԵնրիխը, թե ՝ ոչ:

«Ես դեռ չեմ խոսել Հենրիխի հետ, բայց լավ կլիներ, որ որևէ ելք գտնվեր ու նա մասնակցեր խաղին»,- մարզիչի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

«Մեր ֆուտբոլիստների ու աշխատակիցների անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը, ապա որոշում կկայացնենք», - իր հերթին նշել է Արսենալի մամուլի խոսնակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: