Դա Վինչիի հեղինակած աշխարհում ամենաթանկարժեք կտավի շնորհանդեսը տեղի չի ունեցել
«Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենը հայտարարում է «Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» կտավի շնորհանդեսի հետաձգման մասին: Այլ մանրամասներ շուտով կներկայացվեն», - նշվել է հայտարարության մեջ:
Կտավի շնորհանդեսի հետաձգման պատճառը և թե, երբ է այն տեղի ունենալու, դեռևս հայտնի չէ:
Աշխարհում ամենաթանկարժեքը համարվող կտավի շնորհանդեսը պլանավորված էր սեպտեմբերի 18-ին: «Աշխարհի Փրկիչը» կտավը կորած էր համարվում, սակայն 2017 թ., հայտնի դարձավ, որ մի մասնավոր կոլեկցիոներ գնել է այն ավելի քան 400 մլն դոլարով:
Լուվրը Աբու Դաբիում բացվել է 2017 թ., և Ֆրանսիայի սահմաններից դուրս միակ թանգարանն է, որը կարող է օգտագործել Լուվրի ապրանքանիշը: