Հայերեն   English   Русский  

Ընդդիմադիր REAl-ը պահանջում է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել


  
դիտումներ: 1024

«Հանրապետական այլընտրանք» (REAl) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, ով բանտից ազատ է արձակվել օգոստոս ամսին, պահանջում է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, վերջինս ֆեյսբուքյան իր էջում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ նորկայիս խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի շահերը, իսկ 2018 թ-ի ապրիլին անցկացված նախագահական ընտրություններն «ամենավատ բեմադրություն են եղել. միջազգային դիտորդների գնահատականները եղել են ավելի կտրուկ և բացասական, քան նախորդ ընտրությունների ժամանակ»:

«Եթե Իլհամ Ալիևը (Ադրբեջանի նախագահ) քաղաքական հավասարության սկզբունքն ընդունում է որպես պետության ղեկավարման միջոց և չի ցանկանում՝ հասարակական-քաղաքական իրավիճակն էլ ավելի լարվի, ապա նա պետք է համաձայնություն տա Միլլի Մեջլիսում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելուն: Սակայն այդ ընտրությունները չպետք է լինեն մի օլիգարխի պատկանող գրպանային պատգամավորներին մեկ այլ օլիգարխի գրպանային պատգամավորներով փոփոխության միջոց»,- գրել է Իլգար Մամեդովը:

«Հանրապետական այլընտրանք» (ReAl) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը նշել է, որ արտահերթ ընտրություններն անհարժեշտ են նրա համար, որ Միլլի Մեջլիսը նոր կազմով կարողանա ժողովրդի ցանկությունները ներկայացնել գործադիր իշխանության առջև և, ընդհանուր քաղաքական լեզու գտնելով կեզծ նախագահական իշխանության հետ, իրականացնի խաղաղ անցում ժողովրդավարության:

Իլգար Մամեդովը պայմանականորեն արտահերթ ազատ է արձակվել 2018 թ-ի օգոստոսի 13-ին Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանի և Շեքիի վերաքննիչ դատարանի որոշումների հիման վրա: Վերջինս 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 2013 թ-ին Իսմաիլլի քաղաքում զանգվածային անհնազանդության գործողություններ հրահրելու մեղադրանքով:

2018 թ-ի ապրիլին Ադրբեջանում անցկացվել են արտահերթ նախագահական ընտրություններ, որի արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը չորրորդ անգամ հաստատվել է նախագահի պաշտոնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: