Տիրամիսու
դիտումներ: 4037
Պատրաստումը
Բլենդերում հարել կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազն ու վանիլինը մինչև համասեռ զանգված ստացվելը: Պատրաստել սուրճ (սովորական, լուծվող) ու թխվածքաբլիթները 5 վրկ ընկղմել սուրճի մեջ:
Ապա, հերթով տարածել թխվածքաբլիթի շերտը, վրան կրեմը քսել: Տիրամիսուն գեղեցիկ կնայվի ապակյա տարայի, ասենք` բաժակի մեջ: Մաղով վրան կակաո ցանել ու ստացվածը դնել սառնարանը մի ամբողջ գիշեր: