Թուրքիայում չեզոքացվել է արգելված Քրդական բանվորական կուսակցության հինգ անդամ
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատավական գործակալությունը, այդ մասին նշված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում: Ուժայինների հատուկ գործողությունն անցկացվել է Շըրնաք նահանգի Քյուփալը Դաղ շրջանում:
Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:
2015 թ-ի հուլիսին Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության հետ ռազմական հակամարտության վերասկսումից հետո քուրդ ապստամբների հարձակման արդյունքում մահացել է ավելի քան 900 զինծառայող և ոստիկան, ինչպես նաև՝ մոտ 500 խաղաղ բնակիչ: Համաձայն Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ այդ ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը չեզոքացրել են Քրդական բանվորական կուսակցության ավելի քան 10 հազար անդամների:
Թուրքիայի իշխանություններն օգտագործում են «չեզոքացնել» տերմինը, որպեսզի նշեն, որ զինյալները հանձնվել, սպանվել կամ պատանդ են վերցվել: