ՊԵԿ աշխատակիցները դիմակավորված չեն ներխուժել Ծառուկյանին պատկանող օբյեկտներ. Դավիթ Անանյան
դիտումներ: 1231
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նշենք՝ թերթերից մեկը վերջերս հայտնել է, ոև ՊԵԿ աշխատակիցները դիմակավորված ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր:
«ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ, ՊԵԿ-ն ունի հատուկ բաժին, որոնց աշխատակիցները դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ: Այդ անձինք, երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գրեթե գնում են առանց զենքի»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա շեշտեց ՝ Գագիկ Ծառուկյանի որևէ օբյեկտում շաբաթ օրը գործողություն չի իրականացվել: