42-անյա Կամերոն Դիասը պատրաստվում է մայր դառնալ
Դիասն ու Մեդդենը հանդիպում են կես տարուց մի քիչ ավելի: Հունվարի սկզբին նրանք ամուսնացան և նույնիսկ նրանց ընկերները զարմացել էին դեպքերի արագ զարգացումից: Չի բացառվում, որ 42-ամյա դերասանուհին շտապել է, որ հղիությունը չերևա: Բացի դրանից հարսանիքը մեծ չէր և Դիասը, որ ալկոհոլի սիրահար է, չի դիպչել սպիրտային խմիչքին, գրումէThe Hollywood Gossip-ը:
Անանուն աղբյուրը, որ ներկա էր գտնվել հարսանեկան երեկույթին, հաղորդել է թղթակիցներին. "Բոլորը խմում էին շամպայն և կենացներ ասում, իսկ Կեմը ջուր էր խմում, այնպես, որ նկատելի չլինի: Բացի դրանից նկատելի էր, որ "Չարլիի հրեշտակների" հերոսուհին ամաչում էր իր փորից և անընդհատ ձեռքով ծածկում էր այն և զգուշորեն փաթաթվում հետ: Նրանք էլ իրենց հերթին շշնջում էին, որ Դիասը երեխայի է սպասում:
The Hollywood Gossip-ի լրագրողները նկատում են, որ իրենք Դիասի հղիությանը կասկածում էին, բայց նաև կասկածում էին, որ նա կամուսնանա: