Լատվիայի արտգործնախարարը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին
դիտումներ: 826
“Լատվիան համոզված է, որ ձգձգված այս հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և համաձայն միջազգային իրավունքի”,- նշել է արտգործնախարարը:
Ըստ նրա՝Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության շրջանակներում երկիրը ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:
Էդգարս Ռինկևիչը կարևորել է նաև հակամարտության լուծման ընթացքում Ադրբաջանի և Հայաստանի միջև ուղիղ շփումները: