Հայերեն   English   Русский  

Ջեննիֆեր Էնիսթոնը բարձր է գնահատել Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտը


  
դիտումներ: 914

“Entertainment Tonight” հաղորդաշարի շրջանակներում հաղորդավարը չի կարողացել չհիշատակել Բրեդ Փիթի կյանքում երկու նշանակալի կանանց հանդիպումը Լոս Անջելեսում` կարմիր գորգի վրա: Սակայն արտառոց դրամա տեղի չի ունեցել, քանի որ երկու կանայք էլ իրենց արժանավայել են դրսևորել:

Ջեննիֆերն իր նախկին հարցազրույցների ընթացքում ևս բազմիցս արտահայտվել է տվյալ թեմայի շուրջ: Նա կարծում է, որ հասարակությանն անհրաժեշտ է արդեն մոռանալ 10 տարվա վաղեմություն ունեցող այդ պատմության մասին: Դերասանուհին լրագրողների կողմից անդադար տվյալ թեմային անդրադառնալն ընդամենը շրջանառության բարձրացմանն ուղղված PR քայլ է անվանել: Հենց Ջեննիֆերը հանգիստ է վերաբերվում Բրեդ Փիթին և նրա կնոջը և անգամ հայտարարել է, որ դիտել է Անջելինայի ռեժիսորական դեբյուտը` “Անխախտը” ֆիլմը: Ավելին նա շատ է այն հավանել: “Ֆիլմն ուղղակի աներևակայելի հրաշալի է, նա այնքան մեծ աշխատանք է տարել: Եկեք ուղղակի դադարենք պատմություններ հորինել: Դա արդեն այնպես է հոգնեցնում’’, - ասել է Էնիսթոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: