Արթուր Աղաբեկյան. 1993 թ.- Ֆիզուլի-Ջաբրայիլ ճանապարհի մարտական գործողությունները,տեսանյութ
ֆբ գրառում
1993թ. օգոստոս 15-ին Պաշտպանական Բանակը կազմակերպեց հակահարձակողական գործողություն Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ՝ նպատակ ունենալով հակառակորդի կրակակետերը այն աստիճան հեռացնել Հադրութի և Մարտունու բնակավայրերից, որ այլևս չկարողանան ռմբակոծել հայկական գյուղերը:
Ռազմական գործողություններին ներգրավվել էին Հադրութի, Շուշիի, Մարտունու, կենտրոնական պաշտպանական շրջանները, ՊԲ-ի կենտրոնական ենթակայության հրետանին և 5-րդ բրիգադը: Մարտական գործողությունները ընթանում էին Խծաբերդից մինչև Մարտունու պաշտպանական գիծ, ճակատի երկարությունը 120 կմ էր:
Հադրութի ՊՇ-ն ճակատ էր բացել Հադրութ-Հորադիզ, Տող-Ֆիզուլի և Հադրութ-Ջաբրայիլ ուղություններով: 1993թ. օգոստոսի 18-ին, ճեղքելով Ֆիզուլիի ուղղությամբ հակառակորդի առաջնագիծը, հսկողության տակ վերցրինք Ֆիզուլի-Ջաբրայիլ ճանապարհը՝ հակառակորդին թողնելով Հադրութի ուղղությամբ իր պաշտպանական դիրքերում և հարվածներ հասցնելով նրանց շարժվեցինք դեպի Ջաբրայիլ: