Հայերեն   English   Русский  

Մխիթարյանը պետք է մեկնի Բաքու. Միհրան Հարությունյան


  
դիտումներ: 1987

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը «sport24.ru»-ի հետ զրույցում ևս անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայ ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան` մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «Ղարաբաղի» հետ հոկտեմբերի 4-ին կայանալիք խաղին:

«Միանշանակ պետք է Հենրիխը մեկնի, եթե կա նման հնարավորություն: Եթե ընդունում են և պայմաններ չեն դնում, ապա ինչու՞ ոչ:

Ես ևս եղել եմ Արցախում, և ի՞նչ: Ոչ մի դժվարություն չեմ ունեցել, պարզապես մեկնել եմ այնտեղ: Ճիշտ է Բաքուն ես այն ժամանակ տեսել եմ միայն ավտոբուսից` օլիմպիական ավան տանող ճանապարհին և հակառակ ուղղությամբ:

Մրցումների ընթացքում, իհարկե, ճնշում զգացել եմ: Ահռելի տրիբունաներ, մի քանի հազար մարդ, ովքեր սուլում են, ոտքերով խփում են հատակին: Իհարկե, զգում ես ոչ լավ տրամադրվածություն, բայց հավատացեք` դա ընդհանրապես չի խանգարել:

Ես լավ եմ վերաբերվում ադրբեջանիներին: Շփվում և ընկերություն եմ անում շատ ադրբեջանցների հետ, պարկեշտ մարդիկ են: Ցանկացած ազգում կան մարդիկ, ովքեր կարող են մեզ դուր գալ, և նրանք, ովքեր դուր չեն գալիս: Լավ մարդկանց հետ ես փորձում եմ լավ շփվել»,- ասել է Միհրան Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: