Հայերեն   English   Русский  

Թուրքիան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան Սիրիայի հարցի շուրջ Ստամբուլում հանդիպում կունենան. Էրդողան


  
դիտումներ: 785

Ստամբուլում սիրիական կարգավորման առնչությամբ քառակողմ հանդիպում կանցկացվի, որի շրջանակներում կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «Հաբերթուրք» հեռուստաալիքը:

«Այդ թեմայով նախնական բանակցությունները կայացել են, այժմ պետք է ամսաթիվը որոշել»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում ինքը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանգամանորեն քննարկել է սիրիական թեման:

Էրդողանը, պատասնախելով ապառազմականացված գոտու վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սոչիի պայմանավորվածություններին համապատասխան Իդլիբում ճգնաժամի կարգավորման հարցին, նշել է. «50-60 հազար մարդ վերադրաձել է Իդլիբում գտնվող իրենց տները, և դա շատ լավ է: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի: Եթե Ռուսաստանի հետ մեր ջանքերը հաջողությամբ պսակվեն, ապա մենք կկարողանանք սկսել նաև Սիրիայի վերականգնումը»:

Իդլիբի ուղղությամբ նոր հարձակումների կապակցությամբ Թուրքիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստույգ երաշխիքներ կան: «Այս պահին դրանց մասին խոսք չկա», - ասել է նա:

Էրդողանը նաև ասել է, որ հատուկ նշանակություն է տալիս Իդլիբից արմատական խմբավորումների ծանր զինտեխնիկայի դուրսբերմանը` նշելով, որ «ամենածանր բեռը ընկնում է թուրքական հետախուզության ուսերին»: «Այս աշխատանքը լավ է ընթանում», - եզրափակել է Էրդողանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: