Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը մեկնաբանել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մեծանուն երգիչ և անկրկնելի բանաստեղծ, նա մեզ չգերազանցված հարստության ռեպերտուար է թողել: Բոլոր ֆրանսիացիները սգում են նրա տաղանդը », - գրել է Լե Պենը թվիթերյան իր միկրոբլոգում:
Շառլ Ազնավուրը 94 տարեկան հասակում մահացել է հոկտեմբերի 1-ին: