Հայերեն   English   Русский  

Գերմանիայի նախկին կանցլերն ամուսնացել է կորեուհու հետ


  
դիտումներ: 1195

74-ամյա Գերհարդ Շրոդերը և 49-ամյա Կիմ Սո Ենը հարսանիքն արել են Բեռլինում:

Ինչպես հաղորդում է Westdeutsche Allgemeine Zeitung-ը, Գերմանիայի նախկին կանցլերն ամուսնացել է հարավկորեացի թարգմանչուհու հետ: Փակ հանդիսությունը տեղի է ունեցել Բեռլինի կենտրոնում գտնվող շքեղ հյուրանոցում: Հարսանիքին ներկա են եղել նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը տիկնոջ հետ, ԱԳՆ նախկին ղեկավար Զիգմար Գաբրիելը, Scorpions խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն և այլք:

Շրոդերը և Կիմ Սո Ենը ամուսնությունը գրացել են Սեուլում մայիսի 2-ին: Սակայն հարսանեկան արարողությունը կատարվել է հոկտեմբերի 5-ին:

Սա 74-ամյա քաղաքական գործչի հինգերորդ ամուսնությունն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: