Հայերեն   English   Русский  

Ամալ Քլունին կհայտնվի ամերիկյան Vogue ամսագրի շապիկին


  
դիտումներ: 1196

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կին Ամալը կհայտնվի ամերիկյան Vogue ամսագրի շապիկին: Համապատասխան որոշում կայացվել է ամսագրի խմբագիր Աննա Վինտուրի կողմից: Գրում է Starslife.ru-ն:

Դա տեղի կունենա արդեն մոտակա ամիսների ընթացքում: Թեև Ամալը չի հանդիսանում երգչուհի կամ դերասանուհի, սակյայն Ջորջ Քլունիի կինը հանդիսանալու կարգավիճակն արդեն նրան հայտնի կդարձնի:

“ Դեռևս անցյալ աշնանըՎենետիկում կայացած Ամալի և Ջորջի հարսանեկան արարողության ընթացքում Աննա Վինտուրն ակնարկել էր, որ հարսնացուին ամսագրի հերոսուհի կդարձնի, այնպես որ աշխատանքներ արդեն տարվում են”- պատմել է աղբյուրը: Վինտուրի ընտրությունը հավանության է արժանացել շատ ընթերցողների կողմից, քանի որ Ամալը վառ և հաջող կնոջ հրաշալի օրինակ է հանդիսանում: Իսկ ընթերցողներն արդեն սպասում են որքան հնարավոր է շուտ նրան տեսնել ամսագրի շապիկին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: