Թուրք ուսուցիչն Աթաթուրքին անվանել է 20-րդ դարի մեծագույն սատանա
Ուսուցիչը սոցցանցերից մեկում արած գրառման մեջ Աթաթուրքին անվանել է. «20-րդ դարի մեծագույն սատանա»:
Դպրոցի տնօրենը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել։
Ուսուցչին խստորեն դատապարտել է Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ և Մալաթիայի պատգամավոր Վելի Աղբաբան։
«Պահանջելու ենք, որ նա պատասխան տա։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց չսկսվի, ապա այս շրջանում գտնվող մեր կազմակերպությունը դպրոցի առջև բողոքի ակցիա է կազմակերպվելու»,-ասել է ԺՀԿ-ի փոխնախագահը։
Արդեն հայտնի է, որ ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ոսուցիչը բերման է ենթարկվել։ Այժմ աշխատանքներ են տարվում նրան կալանավորելու համար։