Շատ քչերն են տեղյակ, որ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը երգում է: Իսկ երգչուհի Մադոննան ոչ միայն տեղյակ է եղել այդ մասին, այլ նաև հասցրել է “Iconic” անվանմամբ երգ ձայնագրել նրա հետ իր` “Rebel Heart” ձայնասկավառակի համար: Գրում է Starslife.ru.-ն:
Նրանց հետ միասին ձայնագրությանը մասնակցել է նաև ռեփեր Չենսելոր Բեննետը: Հիշեցնենք, որ ամերիկյան փոփ-դիվայի նոր ձայնասկավառակը ոչ պակաս սկանդալային է, քան նրա ողջ երաժշտական կարիերան: