Հայերեն   English   Русский  

Միայն հայկական կողմի բարձր զսպվածության շնորհիվ է, որ պատերազմը չի վերսկսվել. Գ


  
դիտումներ: 991

«Ադրբեջանը օգտվելով այն հանգամանքից, որ իր` 25 տարի առաջ կատարած ոճիրը չի դատապարտվեց և չի ճանաչվել որպես ցեղասպանություն, շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը սահմանում: Մեր բոլորի պարտքն է այդ հանցանքի դեմը կանգնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նա գտնում է, որ միայն հայկական կողմի բարձր զսպվածության շնորհիվ է որ լայնածավալ ռազմական գործողություններ չեն վերսկսվել: Այն պահին. «Երբ Հայաստանը լիարժեք պատասխան տա ադրբեջանական սադրանքին, դա կլինի հենց պատերազմի վերսկսման օրը», - նշեց նա:

Այվազյանի խոսքով` hունվարը իսկապես սև ամիս է մեզ համար, qանի որ հենց այս ամսվա ընթացքում տեղի ունեցան Բաքվի ջարդերը, 8 տարի առաջ սպանվեց Հրանտ դինքը, իսկ վերջերս նաև մի ողջ ընտանիք սպանվեց Գյումրիում:

«Վերջերս հանդիպում ենք ունեցել արտասահմանցի լրագրողների և հրապարակախոսների հետ: Պարզվում է, որ անգամ հեղինակավոր լրագրողների համար Բաքվում և Սումգայիթում այդ իրադարձությունները դեռ մութ են մնում: Բաքվի կոտորածների հեղինակների և իրագրոծողների անունները հայտնի են, սակայն նրանից ոչ ոք իր պատիժը չի կրել: Ադրբեջանը շարունակում է տարածել իր ստահոդ պատմություններ: Սակայն դա բերում է հակառակ էֆեկտի, քանի որ մարդիկ ուսումանասիրելով դեպքերը, հայտնաբերում են ճշմարտությունը»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

ԼՂՀ ԱԺ-ն ընդունվել է հռչակագիր-կոչ` կապված Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչման հետ, որը ըստ ադրբեջանագետի` պետք է օրինակ ծառայի ՀՀ-ի համար: Վերջինս ԱԺ օրակարգից իջեցնի հարցի քննարկումը:

«Քանի դեռ Բաքվի ջարդերը կազմակերպողները մնում են անպատիժ և քայլեր չեն ձեռնարկվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար, Ադրբեջանը, հարբած իր անպատժելիությամբ, կշարունակի դիվերսիաներ կազմակերպել»,-հավելեց Գրիգորի Այվազյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: