Հայերեն   English   Русский  

Պավել Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից


  
դիտումներ: 1902

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողների գործով դատական նիստն վերսկսվեց քիչ առաջ:

Դատական նիստին դեռևս մեկ շաբաթ առաջ հացադուլ հայտարարած գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը դադարեցրին հացադուլը: Նրանք հացադուլ էին հայտարարել իրենց կալանքից ազատ արձակելու պահանջով:

Պավել Մանուկյանի պաշտպանները միջնորդեցին նրան մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը. Պավել Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից 1 մլն դրամ գրավի դիմաց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: