Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ (տեսանյութ)
դիտումներ: 982
Տեսանյութը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է աշխարհահռչակ շախմատիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարլսենը 5 րոպեի ընթացքում 17 քայլով հաղթել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդին:
«Երկուշաբթի օրը սկսեցի Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդի հետ Մանչեսթերում կայացած խաղով, և ավարտեցի Համբուրգում` գերմանացի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ խաղով»,- գրել է Կարլսենը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից 28-ը Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը: Մրցախաղում նրա մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան:
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ :