Հայերեն   English   Русский  

Քննարկվում է միկրոբիզնեսն ընդհանրապես հարկերից ազատելու հարցը.Փաշինյանն այցելեց սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ


  
դիտումներ: 10542

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին այցելեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը շրջայցի շրջանակում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ:

Տոնավաճառին մասնակցող սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքը: Այցելուները կարող են ծանոթանալ և ձեռք բերել 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքներն ու զարդերը, նրբահամ քաղցրավենիքն ու Արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆելը:

Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում սիրիահայերը հարկային բեռը թեթևացնելու խնդրանքով դիմեցին, հատկապես սկսնակ բիզնեսի համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: