Հայերեն   English   Русский  

Նազարբաևը կոչ է արել Օբամային Ուկրաինայի խնդրի շուրջ փոխզիջման ուղիներ որոնել


  
դիտումներ: 888

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Նազարբաևն ընդգծել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով անցկացվող բանակցությունների ճանապարհով: Գրում է NovostiNK.ru –ն: “Ղազախստանի նախագահը խնդրել է իր ամերիկացի գործընկերոջը առավել ակտիվ փոխզիջման ուղիներ որոնել ուկրաինական խնդրի կարգավորման հարցում: Նազարբաևը նշել է, որ Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցներն անդրադառնում են նաև Կենտրոնական Ասիա տարածատարածաշրջանի վրա”, ասվել է տարածված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ “Նորմանդական քառյակի” պետությունների ղեկավարների հանդիպումը հունվար ամսվա ավարտին կարող է կայանալ Աստանայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: