Հոգեբանները պարզել են կանանց և տղամարդկանց համար առավել ռոմանտիկ արարքները
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց 82% -ի և կանանց 89% -ի համար առավել ռոմանտիկ արարքը օդապարիկով թռիչքի տեսքով նվեր ստանալն է:
Կանանց համար առավել ցանկալի անակնկալների թվում են նաև «մոմի լույսի ներքո ընթրիքի կազմակերպումը» և « ժամանակի համատեղ անցկացումը: Ամենաքիչ ցանկալի արարքների թվում են «էրոտիկ պարը», «այն վայր այցելելը, որտեղ առանց նախազգուշացման գտնվում է երկրորդ կեսը» և ստեղծագործական արարքները, ինչպես օրինակ՝ պոեզիան, պարը, երգերը:
Հետաքրքիր է, որ տղամարդկանց և կանանց միջև «էրոտիկ պարի» վերաբերյալ կարծիքները բաժանվել են: Այն ռոմանտիկ համարում է տղամարդկանց 64% և կանանց 55% -ը: Ընդ որում՝ տղամարդկանց 85% -ը խոստովանել է, որ իրենք չէին ցանկանա նման անակնկալ մատուցել իրենց սիրելիներին, իսկ կանանց 71% -ը հայտարարել է, որ իրենք չէին ցանկանա նման անակնկալ ստանալ իրենց երկրորդ կեսերից: Տղամարդիկ հիմնավորել են իրենց պատասխանները ռոմանտիկության անբավարարությամբ և պարելու անկարողությամբ:
Աշխատության հեղինակը՝ Ելենա Սեդովան, պատմել է, որ պատասխանների վերլուծությունը ցույց է տվել, որ երկու սեռերի պատասխանների մեջ գրեթե չեն հայտնաբերվել մի շարք սիրված ռոմանտիկ գործողություններ, որոնք նշել էին հակառակ սեռի ներկայացուցիչները:
«Այսպես օրինակ՝ եթե կանանց համար «անկողնում նախաճաշը» ներառված է լավագույն ռոմանտիկ արարքների հնգյակում, ապա որևէ տղամարդ չի նշել այդ մասին: Տղամարդկանց մոտ 6% -ը ռոմանտիկ է համարում սեքսը որևէ անսովոր վայրում, իսկ այդ նույն պատասխանի մասին կանայք անգամ չեն մտածել:
Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց և կանանց մեծամասնությունը կարծում են, որ ռոմանտիկ արարքը այնպիսի գործողություն է, որը նախապես պլանավորված չի եղել: Կանանց համար դրանք կարող են լինել «առանց պատճառի ծաղիկները» (38%), տղամարդկանց համար` «ռեստորանում ընթրիքը» (22%):
«Հարաբերություններում ռոմանտիկայի հարցը չափազանց կարևոր է: Առաջին հերթին նման գործողությունները նպաստում են ավարտել նախաամուսնական հարաբերությունների անցումն ամուսնականի: Բացի այդ ամուսնությունից հետո ռոմանտիկան օգնում է պահպանել սերն ամուսնական հարաբերություններում և բարձրացնել ամուսինների բավարարվածությունը», - բացատրել է ուսումնասիրության մասնակից մասնագետներից մեկը: