ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկեց մոտակա ընտրությունների հարցը
ՍԻՄ նախագահությունում կուսակցությն նախագահ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագիծը ունի ինչպես դրական, այնդպես էլ բացասական փոփոխություններ: Սակայն ամենակարեւոր հարցը այն հապճեպությունն է, որի պայմաններում է ընդունվում Ընտրական օրենսգիրքը: Ըստ էության, ժամանակ չի մնում ո՛չ նախագիծը լուրջ ուսումնասիրելու, ո՛չ հանրային լսումներ անելու համար:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա կուսակցության նախագահության նիստում ընդգծվեց, որ դրանք նույնպես նշանակվում են անհարկի շտապողականությամբ եւ հակաժողովրդավարական մթնոլորտում: ՍԻՄ նախագահության մի շարք անդամներ կարծիք հայտնեցին, որ չի կարելի մասնակցել հակասահմանադրական գործընթացի արդյունքում եւ հակաժողովրդավարական մթնոլորտում անցկացվող արտահերթ ընտրություններին: Սակայն նախագահությունում հնչեցին կարծիքներ, որ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին սեփական ցուցակով կամ գաղափարապես մոտ այլ կուսակցությունների հետ դաշինքով: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՍԻՄ կուսակցության մասնակցության վերաբերյալ դեռեւս վերջնական որոշում չկայացվեց եւ քննարկումները կշարունակվեն:
ՍԻՄ լրատվական ծառայություն