Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները սաուդցի ընդդիմադիր լրագրողի մահվան նոր վարկած են ներկայացրել


  
դիտումներ: 817

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիին կարող էին խեղդել Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ հյուպատոսությունում փորձել են Հաշուկջիին թույլ չտալ հեռանալ շենքից: Աղբյուրի խոսքերով՝ լրագրողին խեղդել են, որպեսզի նա ի վիճակի չլինի լքել շենքը և օգնություն կանչել:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել էր, որ տեղյակ չէ, թե ինչպես է Հաշուկջին սպանվել Ստամբուլի դիվանագիտական առաքելությունում և որտեղ է վերջինիս դին գտնվում:

Իսկ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը խոստովանել է, որ լրագրող Ջամալ Հաշուկջին սպանվել է Ստամբուլում գտնվող թագավորության գլխավոր հյուպատոսության շենքում ծագած վիճաբանության արդյունքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: