Հայերեն   English   Русский  

Կերչի հրաձիգը հարձակումից առաջ այրել է իրերն ու թաղել չհրկիզվող պահարանը


  
դիտումներ: 1069

Օրեր առաջ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն և հրաձգություն իրականացրած Վլադիսլավ Ռոսլյակովը հարձակումից առաջ այրել է իր անձնական իրերը և թաղել չհրկիզվող պահարանը: Գրում է Gazeta.ru-ն:

РЕН ТВ հեռուստաընկերության տվյալներով՝ այրված իրերի թվում եղել են նրա լուսանկարները, տետրեր, տեղեկատվական կրիչներ, ինչպես նաև կրոնական գրականություն:

Հեռուստաընկերության ցուցադրած տեսաձայնագրությունում երևում է, թե ինչպես է Ռոսլյակովը չհրկիզվող պահարանն ամայի տեղ տանում, որը որոշ տվյալներով թաղել է:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Ռոսլյակովը միայնակ է գործել, իսկ հարձակումը նախապատրաստել է 2017 թվականի հունվարից:

Ռուսաստանի քննչական կոմիտեում հայտարարել էին, որ երիտասարդին հետմահու հոգեբանական և հոգեբուժական հետազոտությունների կենթարկեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, իսկ հիվանդանոցներում 46 քաղաքացի է շարունակում մնալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: