Ջորջ և Ամալ Քլունիների ներկայացուցիչը հերքել է զույգի ամուսնալուծության մասին լուրերը
Ենթադրյալ աղբյուրը InTouch-ին հայտնել էր, որ Ջորջի և Ամալի ամուսնությունը լի է վիճաբանություններով, իսկ Ամալը արհամարհանքով է վերաբերվում Հոլիվուդին և Ջորջի ընկերներին, իսկ ընտանիք կազմելու շուրջ նրանց վիճաբանությունները ընկերներին ապացուցել են, որ զույգը ձախողվել է:
Մեկ այլ աղբյուրի տեղեկություններով Ամալը գոռոզ է: Նա կարծում է, որ աշխարհի ամենահայտնի կինն է և իրեն ազնվականի նման է պահում, որտեղ էլ որ գնում է:InTouch-ը հայտնում է, որ Ջորջը և Ամալը որոշել էին երեխա որդեգրել կամ երեխա ունենալ իրենց ամուսնության առաջին տարում, սակայն Ամալը որոշել է փոխել այդ համաձայնությունը և ամբողջովին կարիերայով զբաղվել, ինչը մեծ լարվածություն է առաջացնում նրանց միջև: