Ահմեդ Դավութօղլուն խոստացել է Պյոտր Պորոշենկոյին մտածել ֆինանսական աջակցության հարցի շուրջ
դիտումներ: 852
Համապատասխան հայտարարություն տարածվել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության կողմից: Գրում է Vesti.ru-ն: “Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարևոր են ոչ միայն ձեզ համար, այլև ամբողջ աշխարհի”, - հայտարարել է Դավութօղլուն:
Իր հերթին Պորոշենկոն կոչ է արել համատեղ ջանքերով պայքարել տարածաշրջանային անվտանգության ապահովման համար` մասնավորապես ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությանը և ուկրաինական տնտեսության մեջ թուրքական ներդրումներին վերաբերող հարցեր: