Հայերեն   English   Русский  

Գիտնականները զգուշացրել են ձմռան մահացու վտանգի մասին


  
դիտումներ: 3218

Շվեդ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ձմռան ցածր ջերմաստիճանը բարձրացնում է սրտի նոպայի հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Cardiolgy ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում սրտի նոպայի դեպքերը ավելի քան 10%-ով ավելի հաճախ են գրանցվում:

Գիտնականները հավելել են, որ թեև էկոլոգիան և սթրեսը նույնպես մեծ դեր են խաղում հիվանդության առաջացման հարցում, սակայն հիմնական պատճառը ցուրտն է:

Հետազոտության համար բժիշկներն ուսումնասիրել են 274 հազար շվեդ քաղաքացիների տվյալները, որոնք ունեն սրտամկանի ինֆարկտի ախտորոշում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: