Գորբաչովը հայտարարել է սպառազինությունների նոր մրցավազքի մեկնարկի մասին
Այդ մասին Գորբաչովը գրել է The New York Times թերթի հատուկ սյունակում:
«Սպառազինությունների նոր մրցավազք է հայտարարվել», - գրել է Գորբաչովը:
Նրա խոսքերով՝ դա «միջազգային իրադրության ռազմականացման առաջին զոհը չէ»:
Նա պարզաբանել է, որ դեռևս 2002թ. Վաշինգթոնը դուրս էր եկել հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից, իսկ այս տարի` Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմի գնահատականներով 1-1.5 ամսից Միացյալ Նահանգները պաշտոնապես կհայտարարի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ևս հայտարարել էր, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը փաստացի նշանակում է սպառազինությունների նոր մրցավազք սկսելու մտադրություն: