Հայերեն   English   Русский  

Ռիհաննան շահել է Topshop-ի դեմ դատը


  
դիտումներ: 977

Ռիհաննան շահել է իր լուսանկարի օգտագործման համար Topshop-ի դեմ երկու տարի տևող դատը: Լոնդոնի վերաքննիչ դատարանը արգելել է խանութին առանց Ռիհաննայի թույլտվության վաճառել նրա լուսանկարներով շապիկները:

Երեք վերաքննիչ դատավորները համաձայնել են, որ առանց երգչուհու թույլտվությամբ շապիկները վաճառելը վնասում է նրա համբավը: Լորդ դատավոր Դեյվիդ Կիչինը հայտնել է, որ մարդիկ հավանաբար կգնեն շապիկը՝ թյուրիմացաբար կարծելով, թե Ռիհաննան իր լուսանկարը օգտագործելու թույլտվություն է տվել:

2013թ.-ին Ռիհաննան դատական կարգով 5,5 միլիոն դոլար էր պահանջել Topshop-ի հիմնադիր ընկերության՝ Arcadia-ի դեմ 2011թ.-ին իր «We Found Love» տեսահոլովակի նկարահանման ժամանակ ազատ գրաֆիկով լուսանկարչի լուսանկարած լուսանկարը օգտագործելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: