Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալով վերադառնում է հայրենիք


  
դիտումներ: 789

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալը բերեց Արթուր Շահինյանը /87 կգ/:

Մեր թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը /97 կգ/ վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել երրորդ տեղի համար պայքարին:

Այսպիսով մեր թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը /82կգ/ և Արթուր Շահինյանը /87 կգ/:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: