Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանից իրատեսական սպասելիքներ կան առաջիկա պատանեկան օլիմպիական խաղերում


  
դիտումներ: 1692

Մասիսի Գայ գյուղի բնակիչ է բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը: Իր անվան բովանդակությանը լիովին համապատասխանում է 17-ամյա աղջկա ներքին էությունը և արտաքին հմայքին:


Իսկապես, շատ անուշիկ աղջիկ է մեր հիանալի չեմպիոնուհի Անուշը: Նա աշխարհի պատանիների առաջնության երկրորդ մրցանակակիր է / 2013 /, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե դափնեկիր / 2014 / ւ հիմա էլ ակնկալում ենք, որ Նանջինգում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերից մեր չեմպիոնուհին կրկին պարզճակատ հայրենիք կվերադառնա:

Հայաստանի երտասարդական հավաքականի ավագ մարզիչ , վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը չի սիրում նախապես խոստումներ տալ, գուշակումներ անել: Բայց զրույցի ժամանակ ասաց, որ Նանջինգի օլիմպիական խաղերում աղջիկների 51 կգ քաշային կարգում հայտավորված մարզուհիներից ութի ընդհանուր պատրաստականությանը մեր մարզուհին քաջածանոթ է: Ավելին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընդամենը եկու ամիս առաջ անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում Անուշի առջև իրենց զենքերը վայր դրած հինգ մրցակցուհիներից երկուսը ` Չինաստանի և Ղազախստանի ներկայացուցիչները, հանդիսանում էին աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունների չեմպիոններ: Չենք կասկածում, որ նույն սցենարը կկրկնվի նաև նանջինգյան ստուգատեսում, մանավանդ, որ Անուշի կողքին կլինի նրա անձնական մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: