Հայերեն   English   Русский  

Պուշկովը` Մերկելի հիմնական քաղաքական սխալի մասին


  
դիտումներ: 703

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը թվիթերում գրառում է կատարել և խոսել Անգելա Մերկելի՝ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու և 2021 թ. կայանալիք կանցլերի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու որոշման մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Պուշկովը նշել է, որ «մի քանի տարի առաջ» Մերկելը համարվում էր Եվրամիության «անվերապահ» առաջնորդը: Նրա կարծիքով՝ իրավիճակը փոխվել է Գերմանիայի կանցլերի «սխալի» պատճառով:

«Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի պաշտոնից հեռանալու գլխավոր պատճառը Գերմանիայում 1.1 միլիոն փախստական ընդունելու Մերկելի որոշումն էր: «Մենք կկարողանանք հաղթահարել», - վստահեցրեց նա», - գրել է Պուշկովը:

Սենատորը եզրակացրել է, որ գերմանական իշխանություններին «չհաջողվեց» դա անել: Նրա կարծիքով՝ դա Մերկելի համար «մայրամուտի սկիզբն» էր:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, թե երբ է որոշել հեռանալ միության նախագահի պաշտոնից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: