Ազատ ոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանն ուսի վիրահատության է ենթարկվել:
Այս մասին մարզիկը գրառում է կատարել Instagram-ի իր էջում` տեղեկացնելով, որ ամեն ինչ հաջող է անցել:
Վոլոդյա Ֆրանգուլյանը Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում 2։9 հաշվով պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին և դուրս մնացել հետագա պայքարից: