Էլինա Դանիելյանը կպայքարի 2-րդ փուլի ուղեգրի համար
դիտումներ: 941
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Հոան Թան Թրանի հետ և այս զույգի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում:
Լիլիթ Մկրտչյանը 2-րդ պարտիայում ուներ որոշակի առավելություն Աննա Ուշենինայի նկատմամբ, սակայն չի կարողացել իրացնել առավելությունը, պարտիան ավարտվել է հաշտությամբ, իսկ Լիլիթը դուրս է մնացել պայքարից, քանի որ առաջին պարտիայում պարտություն էր կրել: